«Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնող Սրբուկն առաջին փորձն է անցկացրել եվրատեսիլյան բեմում։ Մրցույթը կմեկնարկի մայիսի 14-ին Թել Ավիվում (Իսրայել): Այս մասին հայտնում է Նովոստի Արմենիան:
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ելույթ կունենա առաջին համարի ներքո մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։
Սրբուկը հանդես կգա Walking Out երգով։ «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։