Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին բելառուսական «Белсат TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իր մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը:
Սահակաշվիլին կրկին հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն այդ երկրից ապօրինաբար են արտաքսել:
«Պուտինը ոչ միայն Վրաստանում իր դրածոների հետ է պաշտոնապես քննարկում ունեցել, ոչ միայն Պորոշենկոյին է պաշտոնապես կոչ արել ինձ Ուկրաինայից արտաքսել, այլև Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: Սա անարդար իրավիճակ է. ես ամբողջ աշխարհում կարող եմ շրջել, ինչո՞ւ չեմ կարող վերադառնալ Թբիլիսիի կամ Կիևի իմ տուն: Արդարությունը պետք է վերականգնվի», - ասել է Սահակաշվիլին: