24-ամյա ավստրալացի ակտիվիստուհին հավկիթով հարվածել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին:
Ինչպես հայտնում է Reuters-ը` նախագահը մասնակցում էր մայիսի 18-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների քարոզարշավին:
Նշվում է, որ հավկիթով հարվածելուց հետո անվտանգության ծառայության աշխատակիցներն ակտիվիստուհուն քարշ տալով հեռացրել են:
Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության փոխանցմամբ՝ ակտիվիստուհին մոտեցել է վարչապետին ու հավկիթը նետել նրա գլխին: Աղջիկը ձերբակալվել է, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել:
Ավստրալուհին այսկերպ փորձել է բողոքել փախստականների նկատմամբ իշխանությունների վատ վերաբերմունքի դեմ: