Ֆրանսիան ցանկանում է, որ Ռուսաստանը շարունակի մասնակցել Եվրոպայի խորհրդի գործունեությանը: Այս մասին Մակրոնն ասել է Ելիսեյան պալատում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես ուզում եմ, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդում։ ԵԽ-ն Ռուսաստանի կարիքն ունի, ինչպես Ռուսաստանն ու ռուսները՝ Եվրոպայի խորհրդի», - ասել է Մակրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից: