Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 10-ժամյա այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ այցելել է Մայր Թերեզայի հուշահամալիր ու աղոթել այնտեղ։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Սկոպյեի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Ֆրանցիսկոսը մեքենայով՝ փոքր Volkswagen Jetta-ով, գնացել է երկրի նախագահ Գյորգե Իվանովի հետ բանակցությունների:
Այնուհետ Մայր Թերեզայի հուշահամալիրում, շրջապատված Մայր Թերեզայի բարեգործական միության միանձնուհիներով, Ֆրանցիսկոս պապը աղոթք է արել։