Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի հետ: Այս մասին հայտնում է ru.axar.az կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպման ժամանակ կողմերը դրական են գնահատել ադրբեջանական բանակի՝ բելառուսական արտադրության զենք-զինամթերքով զինելու հանգամանքը:
Քննարկելով ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ՝ կողմերը որոշել են Ադրբեջանի բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված նոր, խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները: