Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին բանակցություններ անցկացնել Սոչիում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳն-ում աղբյուրը:
«Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները պլանավորված են մայիսի 14-ին Սոչիում: Այս մասին կողմերը պայմանավորվել են Ֆինլանդիայում կայացած բանակցությունների ժամանակ», - նշել է գործակալության աղբյուրը: