ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի նոր տարբերակը, հայտնում է BuzzFeed պարբերականը։
Նշվում է, որ նոր տարբերակը հրապարակվել է BuzzFeed-ի և Electronic Privacy Information Center կազմակերպության՝ գերատեսչության դեմ ներկայացրած դատական համատեղ հայցին ի պատասխան։
Մյուլերի զեկույցի նոր տարբերակում ԱՄՆ արդարադատության նախարարությունը բացատրում է, թե ինչու փաստաթղթի որոշ հատվածներ խմբագրված էին նախորդ տարբերակում: Հիմնականում խմբագրված տեղեկությունը կապված է եղել դեռևս շարունակվող հետաքննության հետ: