Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել Է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 7-ին հանդես Է եկել ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ամեն ինչ լավ Է լինելու, թող ոչ ոք չանհանգստանա: Մենք ժողովրդավարություն կբերենք մեր երկրին: Նոր ընտրությունները չենք բոյկոտելու, մասնակցելու ենք դրանց»,- նրա խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիք:
Քըլըջդարօղլուի խոսքով` Էքրեմ Իմամօղլուն կլինի բոլոր 16 մլն ստամբուլցիների թեկնածուն:
Նշենք, որ Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: