Խոսքը մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման սահմանափակումների մասին է:
Իրանը նաև 60 օր ժամանակ է տվել միջուկային գործարքում մնացած երկրներին՝ իրենց պարտավորությունները կատարելու համար, այդ թվում բանկային և նավթային ոլորտներում:
Թեհրանը հայտարարել է նաև, որ իր շահերի ապահովման դեպքում պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կատարման նախկին մակարդակին: