Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում «առանձին պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր որոշման մասին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նաև հայտարարել է, որ եվրոպական երկրներին 60 օր է տալիս բանակցությունների համար: