Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռումինիայում ընթացող Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մտադիր են ԵՄ առաջնորդներին տեղեկացնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների մասին, փոխանցում է Ekathimerini-ն:
Նախօրեին Նիկոս Անաստասիադեսը Թուրքիայի գործողությունները համեմատել է «երկրորդ ներխուժման» հետ (թուրքական զորքերի ներխուժումը կղզի տեղի է ունեցել 1974թ.-ին):
«Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է կամ, ինչպես կարող եմ նկարագրել, երկրորդ ներխուժում՝ հաշվի առնելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումը»,- ասել է նա:
Չնայած դրան Անկարան պնդում է Արևելյան Միջերկրականում իր ծրագրերի իրականացումը շարունակելու մասին:
Հաշվի առնելով այս հարցում ԵՄ առաջնորդների հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն` Աթենքը և Նիկոսիան կարծում են, որ Թուրքիայի միակ ուղերձը Գերմանիայի և Նիդեռլանդների կողմից տնտեսական ճնշումը կարող է լինել: