Բրիտանացի արքայազն Հարին և նրա տիկինը՝ Մեգանը, ֆոտոսեսիա են կազմակերպել Վինձորում՝ աշխարհին ներկայացնելով իրենց նորածին որդուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Անհավանական է. աշխարհի լավագույն տղաներն իմն եմ, շատ ուրախ եմ», - ասել է Մեգանը` ավելացնելով, որ իր որդին շատ հանգիստ է:
Նա նաև ասել է, որ նորածինն իր մեծ մայրիկի և մեծ հայրիկի հետ Եղիսաբեթ 2-րդի և Ֆիլիպ արքայազնի հետ «կծանոթա» այսօր: Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ժամանակ որոշում կկայացվի երեխայի անվան մասին, որից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: