Facebook Inc-ի համահիմնադիր Քրիս Հյուզը New York Times-ում տպագրված հոդվածում սոցցանցի կազմացրման կոչ է արել, փոխանցում է Rambler-ը:
«Մենք մենաշնորհների սանձման ավանդույթ ունեցող ազգ ենք՝ անկախ նրանից, թե որքան բարեմիտ կարող են լինել այդ ընկերությունների առաջնորդները: Մարկի իշխանությունն անննախադեպ է և ոչ ամերիկյան», - կարծում է Հյուզը:
Facebook-ը խոշորագույն սոցցանցի է տիրապետում, որն ամբողջ աշխարհով ավելի քան 2 մլրդ օգտատեր ունի: Նրան են պատկանում նաև WhatsApp-ը, Messenger-ը և Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:
Հյուզը Facebook-ի համահիմնադիր է դարձել 2004-ին Հարվարդում ընկերության գլխավոր տնօրեն Ցուկերբերգի և Դաստին Մոսկովիչի հետ: Նա Facebook-ից հեռացել է 2007-ին՝ ավելի ուշ հայտարարելով, որ 3 տարում կես մլրդ դոլար է աշխատել:
Հյուզը գրում է, որ վերջին անգամ Ցուկերբերգի հետ հանդիպել է 2017-ի ամռանը՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից մի քանի ամիս առաջ:
«Մարկը լավ, բարի մարդ է: Բայց ես բարկացած եմ, որ աճի համար նրա ուշադրությունը հանգեցրել է նրան, որ նա հանուն քլիքների զոհաբերել է անվտանգությունը և կոռեկտությունը: Եվ ես անհագստանում եմ, որ Մարկն իրեն շրջապատել է մի թիմով, որը ամրապնդում է իր համոզմունքները, այլ ոչ թե մարտահրավեր նետում դրանց»: