200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ է մտել, հայտնում է Reuters գործակալությունը:
Իր հերթին Պեկինը, ափսոսանք հայտնելով ԱՄՆ որոշման համար, հայտարարել է, որ մի շարք հակաքայլեր կձեռնարկի՝ չմանրամասնելով՝ թե ինչի մասին է խոսքը:
Միաժամանակ Պեկինում նշել են, որ ԱՄՆ հետ բանակցությունները շարունակվում են և հույս են հայտնել, որ հարցը կհարթվի խորհրդակցությունների և համագործակցության միջոցով: