Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: