ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված Իրանի բոլոր քայլերը պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:
«Թեհրանի ռեժիմը պետք Է հասկանա, որ ԱՄՆ-ի շահերի կամ քաղաքացիների դեմ նրա կամ նրա կողմնակիցների բոլոր գործողություններն արագ ու վճռական պատասխանի կբախվեն Միացյալ Նահանգների կողմից»,- ասված Է դիվանագետի հայտարարության մեջ: Փոմպեոն նշել Է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերներն ու դաշնակիցները պատերազմ չեն ցանկանում Իրանի դեմ, «բայց 40 տարվա ընթացքում ամերիկացի զինվորների սպանությունները, ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները, ամերիկացիների պատանդառումն ուղղակի հիշեցումն են այն բանի, որ մենք պետք Է պաշտպանենք մեզ»:
Պետքարտուղարը հիշեցրել Է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել ու բանակցություններ վարել Իրանի ղեկավարության հետ: