Ոչ մի պատժամիջոց կամ դրա վերաբերյալ որևէ սպառնալիք չի կանգնեցնի Թուրքիային: Այս մասին, ինչպես փոխանցում է minval.az-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Լավագույններն Անկարայում» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ոչ մի պատժամիջոց կամ դրա հետ կապված ոչ մի սպառնալիք, ոչ մի հավելյալ մաքսատուրք, արտահանման և ներմուծման ոչ մի ակնհայտ կամ թաքնված արգելք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիային այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, «ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ»: