Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է չաչայի արտադրության David’s Distillery գործարանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, նա Facrbook-ի իր էջում հրապարակել է գործարանի բացման տեսագրությունը:
Գործարանի սեփականատեր Դավիթ Ցկիպուրիշվիլին ասում է, որ միևնույն ժամանակ դա կլինի վրացիների հայրենակցական միության հավաքատեղի:
Վրացական չաչան Միացյալ Նահանգների շուկայի համար կպատրաստվի կալիֆոռնիական խաղողից: Գործարանը կարող է օրական մի քանի տոննա չաչա օղի արտադրել:
Գործարանի բացմանը ներկա էին Ամերիկայում բնակվող վրացիներ: Նրանց առջև իր ելույթում Սահակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհարարական գերտերություն»: