Պեկինն ստիպված է հակահարված տալ չինական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը: Այս մասին ասվում է Չինաստանի կոմերցիայի նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
«Չինական կողմը ցավում է, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել չինական արտահանման վրա՝ մինչև 200 միլիարդ դոլար»,-ասվում է հայտարարության մեջ: Չինաստանի առևտրի նախարարությունն, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ այժմ Վաշինգթոնում ընթացող առևտրային խորհրդակցությունների ընթացքում կհաջողվի կարգավորել տարաձայնությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ոմ գտնվող չինական պատվիրակությունը հայտարարել էր, որ մաքսատուրքերը, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չեն լուծի խնդիրը: Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանը տապալել է առևտրային գործարքը: