ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 12-14-ը կայցելի Մոսկվա և Սոչի: Նախատեսված են բանակցություններ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, միգուցե նրան ընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը:
«Պետքարտուղար Փոմփեոն մայիսի 14-ին կմեկնի Սոչի, Ռուսաստան, կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու երկկողմ և բազմակողմ մարտահրավերների մի ամբողջ շարք», - նշված է փաստաթղթում:
Մայիսի 13-ին Մոսկվայում Փոմփեոն կհանդիպի ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ, ամերիկյան բիզնես ընկերակցության և ամերիկյան ուսանողների հետ: «Պետքարտուղար Փոմփեոն ծաղկեպսակ լդնի Անհայտ Զինվորի հուշարձանին», - նաև հաղորդել է Պետքարտուղարությունը: