Մայիսի 10-ին Շուշիում բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամանյանը՝ հրապարակելով բացման արարողության տեսանյութը:
«Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով», - գրել է գեներալ-լեյտենանտը: