Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սկսել տարեկան մոտ 300 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
«Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի կարգադրությամբ մենք բարձրացրել ենք մոտ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման սակագնային մակարդակը՝ հասցնելով 10-ից 25 տոկոսի: Նախագահը նաև կարգադրել է մեզ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,- ասվում է առևտրային ներկայացուցչի հաղորդագրության մեջ: