Իրանի և Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Regnum գործակալությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իրաքի Խալաբջա քաղաքից (57 հազար բնակիչ) 32 կմ հարավ-արևմուտք:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: