ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան կատարելիք իր այցի մոսկովյան հատվածը, սակայն, ինչպես և պլանավորված էր, կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին` Ֆրանս Պրեսին հղումով:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, երկուշաբթի Պոմպեոն որոշել է մեկնել Բրյուսել` քննարկելու «անհետաձգելի հարցեր», մասնավորապես Իրանի հարցը, եվրոպական առաջնորդների հետ: Արդյունքում, նա չեղարկել է ռուսաստանյան իր այցի մոսկովյան փուլը:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Պոմպեոն կայցելի Ռուսաստան մայիսի 12-14-ը, մայիսի 14-ին կմեկնի Սոչի` հանդիպելու Լավրովի և Պուտինի հետ: