ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում չի պատրաստվում որևէ փոփոխություն մտցնել չինական ապրանքների ներկրման տուրքերի քաղաքականության մեջ:
«Մենք այժմ գտնվում ենք հենց այնտեղ, որտեղ և ցանկանում ենք լինել Չինաստանի հետ հարաբերություններում», - գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, որ ԱՄՆ-ը տուրքերի հաշվին տասնյակ միլիարդավոր դոլարներ կստանա Չինաստանից: