Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը վարչապետ Բենյամին Նեթանյահուին ևս 2 շաբաթ է տվել ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիա ձևավորելու համար՝ ի պատասխան վարչապետի համապատասխան հարցման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես 14 օրով երկարաձգում եմ ժամկետը, որը տրված էր կառավարության ձևավորման համար»,- ասվում է Իսրայելի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Նեթանյահուին կառավարության ձևավորման համար հատկացվել էր 28 օր: Այժմ այդ ժամկետը երկարացվել է ևս 14 օրով: Նեթանյահուն խոստացել է աջակողմյան ու կրոնական կուսակցություններից կոալիցիա ստեղծել, որը Քնեսեթում կունենա 120 տեղերից 65-ը: Եթե նրան չհաջողվի դա անել, ապա երկրի նախագահն այդ իրավունքը կարող է փոխանցել այլ պատգամավորի, կամ էլ հայտարարել կրկնակի ընտրությունների անցկացման մասին: