Երևանում հունիսի 12-ին հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:
«Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը կազմակերպել է Prime Production-ը: Միջոցառման տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: