Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահները քննարկել են իրավիճակը Սիրիայում` հատկապես ուշադրություն դարձնելով իրավիճակին Իդլիբի ապառազմականացված գոտում, որտեղ վերջին շրջանում հաճախակի են դարձել զինված խմբավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները:
Կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի հետագա համակարգման կարևորությունը: