Միացյալ Նահանգները մտադիր է Մերձավոր Արևելք 120 հազար զինվորական ուղարկել Իրանի կողմից միջուկային զենքի մշակման արագացման կամ ամերիկայան ուժերի վրա հարձակման դեպքում, գրում է The New York Times-ը` Պենտագոնի իր աղբյուրներին հղումով:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Իրաք ամերիկյան ներխուժմանը մասնակցում էր նույնքան զինվորական: Սակայն նոր նախագծով ցամաքային գործողություն չի նախատեսվում:
Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նախագիծը ներկայացրել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականների մայիսի 9-ին կայացած հանդիպմանժամանակ: Նման պլանի հայտնվելու հիմնական նախաձեռնողը եղել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը: