Միացյալ Նահանգները Թուրքիային առաջարկել են հետաձգել ռուսական S-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումը, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Վերջինիս տվյալներով` ներկայում Անկարան ուսումնասիրում է Վաշինգտոնի նոր առաջարկը` S-400-ների գնումը մինչև 2020 թվական հետաձգելու մասին:
Վաշինգտոնի կարծիքով` նման որոշումը թույլ կտա թուլացնել լարվածությունը և խնդրի լուծման տարբերակներ գտնել:
Նշվում է, որ ամերիկյան կողմը նման առաջարկով հանդես է եկել նախագահ Թրամփի` Թուրքիա կատարելիք այցի ժամկետները ճշտելու մասին բանակցությունների ժամանակ: