Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը:
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթին, Արամ Ա կաթողիկոսին դիմավորելու արարողությանը մասնակցել են Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ այսօր վեհափառը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: