Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք:
«Չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»- ասված է գրառման մեջ։