ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հայտարարել Է, որ բանակցություններում քննարկվելու են հարցերի լայն շրջանակ, ընդ որում՝ կողմերին անհրաժեշտ կլինի հետագա զարգացման ուղիներ գտնել՝ չնայած անգամ հնարավոր տարաձայնություններին:
«Ռուսաստանում իմ հանդիպումների ընթացքում քննարկվելու են մի շարք կարեւոր թեմաներ: Դրանցից մի քանիսի շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ, մյուսների շուրջ՝ չունենալ համաձայնության: Բայց երբ դա վերաբերում Է ազգային շահերին, մեր պարտականությունն Է գտնել ուղիներ»,-գրել Է Փոմպեոն Twitter-ում: