Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սկսել են բանակցությունները Սոչիում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է և Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկկողմ հարաբերությունները, Վենեսուելայի, Սիրիայի և Ուկրաինայի իրադրությունը:
Սոչիում Փոմպեոն հանդիպելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: