Թուրքիայի խորհրդարանի այցելուների սրահ մտած երկու անձիք փորձել են խորհրդարանի աշխատակիցներին պատանդ վերցնել, հայտնում է Haberturk-ը:
Նշվում է, որ անվտանգության ուժերը կարողացել են չեզոքացնել հանցագործներին մինչև նրանք ինչ-որ գործողություններ կձեռնարկեին: Ձերբակալվածները կապված են DHKP-C (Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատ` ձախ ծայրահեղական կուսակցություն Թուրքիայում) ահաբեկչական կազմակերպության հետ: