Թրամփի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել

12:00     15 մայիսի, 2019

Լուիզիանայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունից երեք մոտոցիկլետ ճանապարհային պատահարի են ենթարկվել: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը, որը ուղեկցել է ԱՄՆ առաջնորդին, տեղեկացնում է NEWS.am-ը:

«Թրամփի մեքենան նորմալ վիճակում է, բայց ավտոշարասյունից մի քանի սպաներ վթարի են ենթարկվել»,- Twitter-յան իր էջում նշել է լրագրողը:

Նա հայտնել է, որ ճանապարհային պատահարի հետևանքով տուժել են առնվազն երեք ոստիկան:

 


© armedia.am