Մայիսի 15-ից Իրանը պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:
Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը. «Մի քանի օրվա ընթացքում հանրությանը կհայտնեն ձեռնարկված քայլերի մասին, մենք նաև կհայտարարենք Արաքի և Նաթանզի օբյեկտներ լրատվամիջոցների ներկայացուցիչների հասանելիության ծրագրերի մասին»:
Աղբյուրը նաև նշել է, որ Թեհրանը, ինչպես նախազգուշացրել է նախկինում, կարող է վերականգնել ուրանի հարստացման աշխատանքները և դադարեցնել Արաքում ծանր ջրով գործող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրում չկատարեն համաձայնագրի պահանջները: