Ռումինիայում առաջին անգամ «ուղղաձիգ գյուղ» կկառուցեն: Vox Vertical Village նախագծի համաձայն՝ 10-հարկանի շենքը կունենա 120 բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կլինի առնվազն 57 քառակուսի մետր պատշգամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Digi 24 հեռուստանընկերությանը:
«Ուղղաձիգ գյուղ»-ի նախագիծն իրականացվելու է Ռումինիայի արևմուտքում գտնվող Տիմիշորարա քաղաքում: Համալիրի հիմքը նախատեսված Է գցել այս տարվա օգոստոսին, իսկ շինարարությունն` ավարտել եկող տարվա վերջին: Դրա կառուցման համար կպահանջվի 14 միլիոն եվրո: Բնակարանների 20 տոկոսն արդեն վաճառված Է: Կառուցվող մակերեսի ավելի քան մեկ երրորդը կգրավեն կանաչ տնկարկներն ու պատշգամբները: Նախատեսված Է տնկել ավելի քան 700 ծառ, թուփ եւ զարդավորող բույսեր: Համալիրը կունենա ներքին բակ, ջրավազան, ընդունելությունների սրահ, կինոթատրոն, ինչպես նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ:
Եվրոպայում «ուղղաձիգ պարտեզով» առաջին շենքը կառուցել Է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին Միլանում: Այսօր բազմաբնակարանանոց շենքեր, որոնց կառուցվածքում ներառված են կանաչ տնկարկներ, կան արդեն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում: