ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստան այցի ժամանակ սպիտակ «Պոբեդայով» շրջագայության չի տարել, ինչպես Պետքարտուղարության նախորդ ղեկավար Ջոն Քերրիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայը, որն այդ «Պոբեդան» ինձ էր տալիս, ինչ-որ տեղ էր անհետացել, չգիտեմ»,- լրագրողներին կատակով պատասխանել է Լավրովը:
Ասվածին, թե Քերրիի հետ նրանք, կարծես, ընկերներ էին, իսկ Ռուսաստանում Պոմպեոյի ընդունելությունը սովորական կիսապաշտոնականություն էր, ՌԴ ԱԳ նախարարը քմծիծաղ է տվել. «Ինչ կիսապաշտոնականություն, ինչի մասին եք խոսում»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի Սոչիում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրան ընդունել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: