ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2017 թվականին մայիսի 16-ը հռչակել է Խաղաղ գոյակցության միջազգային օր՝ Երկրում բնակվող մարդկանց խաղաղության, հանդուրժողականության, միասնության, փոխըմբռնման և համերաշխության խթանման համար միջազգային հանրության ջանքները միավորելու նպատակով, գրում է NEWS.am-ը:
Խաղաղ գոյակցութունը ենթադրում է տարբերությունների ճանաչում և լսելու, հասկանալու, հարգելու ու ուրիշներին գնահատելու կարողություն, ինչպես նաև խաղաղության և միասնության մեջ ապրելու ունակություն:
Միջազգային ձևաչափով խաղաղ գոյակցությունը տարբեր հասարակարգ, մշակույթ, պատմություն, ավանդույթներ ունեցող պետությունների հարաբերությունների տեսակ է, որը ենթադրում է հրաժարում պատերազմից՝ որպես պետությունների միջև վիճելի հարցերի լուծման միջոց, իսկ բոլոր վիճելի հարցերի կարգավորում միայն բանակցությունների ճանապարհով, ինչպես նաև պետությունների հարաբերություններում այլ սկզբունքների պահպանում, որոնք ամրագրված են միջազգային իրավական փաստաթղթերով: