Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Այս որոշմանը կողմ է քվերակել Գերագույն ռադայի 315 պատգամավոր:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն` ընդհանուր առմամբ երկրի խորհրդարանը քննարկել է նախագահի երդմնակալության արարողության անցկացման ամսաթվի յոթ տարբերակ: