Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում, հայտնում է «Արմենպրես»-ը:
Օրենքի համաձայն, արգելքը վերաբերում է տարրական դպրոցում հագուստի ատրիբուտներ կրելուն, որոնք, կրոնական կամ գաղափարախոսական մոտիվներով, ծածկում են գլուխը, դեմքը և մազերը:
Միևնույն ժամանակ պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որը գլխավորում է կանցլեր Սեբաստիան Կուրցը, ընդունել են, որ օրինագիծը կարող են վիճարկել Ավստրիայի Սահմանադրական դատարանում:
Ավելի վաղ երկրում հիջաբներ կրելու արգելք էին սահմանել դատարաններում, դպրոցներում, բացի տարրականներից, և մի շարք այլ հասարակական վայրերում:
Բացի այդ, կրոնական մոտիվներով գլխաշոր կրել չեն կարող ոստիկանները, դատավորները, դատախազները և մյուս պետծառայողները: