Թուրքիայում մայիսի 13-ին կայացել է Miss 7 Continents միջազգային գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող մոդել՝ 27-ամյա Անուշ Սահակյանն արժանացել է թագի՝ գրավելով 3-րդ պատվավոր հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի ներկայացուցիչը:
Միջոցառումը կայացել է Բոդրում քաղաքում: Այս մասին ասել է մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Նրա խոսքով` մասնակից աղջիկների թիվը 45-ն է եղել, նրանք ժամանել էին 30 տարբեր երկրներից:
Մրցույթին ներկա է եղել նաև Բոդրումի քաղաքապետը: Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին բացի 3-րդ տեղի մրցանակից՝ արժանացել է նաև «Լավագույն կազմվածք» տիտղոսին: