ԱՄՆ առևտրի նախարարությունը չինական Huawei ընկերությանը և դրա հետ կապված ևս 70 ընկերությունների կներառի սև ցուցակում, հաղորդում է Reuters-ը։
Գերատեսչությունում նշում են, որ տեղեկություններ ունեն, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի տարածքում Huawei-ի ազատ գործունեությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքական շահերին:
Huawei-ն, մասնավորապես, մեղադրվում է Իրանին արգելված ֆինանսական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև այդ խախտումների հետաքննությանն ԱՄՆ-ում խոչընդոտելու մեջ: