«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:
Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով հանդես եկավ առաջին համարի ներքո, բայց չանցավ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն անցկացվեց մայիսի 16-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան: