Թայվանի խորհրդարանը լեգալացրել է միասեռական ամուսնությունները, փոխանցում է NEWS.am-ը, հղում կատարելով AFP-ին։ Օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս միասեռական զույգերին ստեղծել «բացառիկ մշտական միություններ», ինչպես նաև «ամուսնության գրանցման» հայց ներկայացնել պետական մարմիններ։
Քվեարկությունը, որը տեղի ունեցավ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, կղզու ԼԳԲՏ հանրույթի մեծ հաղթանակն է, որը երկար տարիներ պայքարում է հավասար ամուսնական իրավունքների համար։
«Այսօր մենք հնարավորություն ունենք պատմություն կերտելու և աշխարհին ցույց տալու, որ առաջադեմ արժեքները կարող են արմատավորվել արևելաասիական հանրությունում»,- մինչ քվեարկությունը գրել է Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը Թվիթերում։ «Այսօր մենք կարող ենք ցույց տալ աշխարհին, որ #LoveWins (սերը հաղթում է)»,- ավելացրել է նա։