Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ հանդիպում Է ունեցել Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի պատժամիջոցները:
«Կարևոր հանդիպում Վենեսուելա այցելած Շփման միջազգային խմբի հետ: Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով և քննարկեցի մեր ժողովրդի դեմ ուղղված ամերիկյան տնտեսական ագրեսիան»,- գրել Է Մադուրոն Twitter-ում:
Վենեսուելայի նախագահի և Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների պատվիրակները: