Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը: Այս որոշմամբ Թուրքիան հանվում է զարգացող երկրների՝ ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից:
«Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը՝ ես եկա այն եզրակացության, որ նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում է առևտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին և Թուրքիայի իշխանություններին ծանուցել է վաղօրոք՝ մարտի 4-ին: