ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչև 57 տոկոս: Այդ մասին նա լրագրողներին հայտնել էմայիսի 16-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում, գրում է «Արմենպրես»-ը:
«Մեր պլանը, դրա ընդունման դեպքում, կփոխի միգրացիոն համակարգը, այն կդարձնի մեր երկրի հպարտությունը՝ առաջ բերելով ամբողջ աշխարհի նախանձը: Մենք բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից կավելացնենք մինչև 57 տոկոս»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նոր միգրացիոն համակարգին տրվել է «Կառուցենք Ամերիկան» (Build America) անվանումը. այն իրենից ներկայացնում է բալային համակարգ, որը գնահատում է միգրանտի ընդունակությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նյութական դրությունը: Այդ համակարգի սահմանումը նաև վերացնում է պատահական կերպով այցագիր ստանալու՝ վիճակախաղի օգնությամբ կեցության վկայագիր (Green card) ստանալու հնարավորությունը, որի միջոցով տարեկան երկիր է գալիս մինչև 50 հազար մարդ:
Սպիտակ տան տերը նաև ընդգծել է, որ միգրացիոն համակարգի բարենորոգման դեպքում երկիր ժամանողները պետք է անգլերենի իմացության թեստ անցնեն: «Նրանց ինտեգրացմանը, ասիմիլյացիային և ապագայում երկրի միասնությանը նպաստելու համար միգրանտները պետք է սովորեն անգլերեն և հանձնեն քննություններ ԱՄՆ գալու համար»,- ընդգծել է